Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հիմնական շեշտը, որ դնում են, վայ տեսեք զորամասեր են վաճառել, բարեբախտաբար ՔՊ պատգամավորներից մեկը հարց ուղղեց գլխավոր դատախազին և դատախազը անկեղծ պատասխանեց, որ այդ զորամասերը չգործող են եղել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ մանուկյանը։
«Այն հարցադրումը, որ Նախիջևանի վրա զորամաս է վաճառվել, տեղին չէր։ Ես բերել եմ փատաթուղթ 2022թ․ ապրիլի 15-ի Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ փատաթուղթ է , պաշտպանության նախարարության թվով 71 գույք պետական գույքի կառավարման կոմիտեին փոխանցելու, որպեսզի հետո վաճառվի։ Այստեղ 71 զորամասի հասցե է։ Երևանցիները լավ կհիշեն «Ստալիշնի պոլկն» էլ մեջը, տարբեր քաղաքների զորամասեր, հիմա ի՞նչ հայտարարենք, որ տեսեք զորամասեր են վաճառում, ոչ այդ զորամասերը չգործող են, նույնիսկ ՊՆ պահպանությունը ասում է, որ դրանք բեռ են, դրա համար դրվել է վաճառքի»,- ասաց նա։
Գեղամ Մանուկյանը հարց ուղղեց Արշակունյաց պողոտայի վրա եղած 6 հեկտարանոց զորամասը վաճառելը պետական շահի տեսանկյո՞ւնից է, թե՝ ոչ․ «Կրկնում եմ չգործող երկու փոքր զորամաս, որոնք իրենց ֆունկցիան վաղուց վերջացրած են եղել, դրանք համարե՞նք պետական շահի վնաս, թե՝ ոչ, սա պարզապես շոու է։ Հայաստանում իրական և ոչ իրական կադաստրային առումով գների չեմ ցանկանա մանրանալ, ավելի լավ է դիմել կադաստրի մասնագետներին։ Երկու շաբաթ առաջ Ազատ գյուղում տեղի ունեցած ողբերգության հաջորդ օրը գլխավոր դատախազը եկել էր Սեյրան Օհանյանի, մի քանի օր հետո էլ Արմեն Չարչյանի միջնորդությամբ, 2 շաբաթ որևէ իրավական գործընթաց չէին արել, այսօր միայն ԱԺ-ն կարող էր այդ հարցը քննարկել, ի՞նչու երկու շաբաթ առաջ չեք արել։ Պարզ բոլորի համար, հասարակության ուշադրությունն են շեղում։ Եվս մի դրվագ և Արմեն Չարչյանի, և Սեյրան Օհանյանի դեպքում մեղսագրվող արաքների դեպքում կար վաղեմության ժամկետ։ Ես հրապարակեմ 71 գույք, ասեմ Պապիկյանը վաճառե՞լ է։ ՊՆ քանի որ չեն գործում այդ զորամասերը, նպատակահարմար չի գնում հոգալ ծախսերը, հոսանք ծախսի, պահակ պահի, բազմաթիվ այլ հարցեր, դրա համար տալիս է սեփականաշնորհման, օտարման։ Բայց երկու շաբաթ դատախազությունը որևէ գործընթաց չէր կարող անել, չէին շտապում հասարակության ուշադրությունը շեղելու համար»,- ասաց նա։
Պատգամավորի խոսքով՝ տարիներ կանցնի Աննա Վարդապետյանի փոխարեն կլինի օրինակ Վիշինսկայա ազգանունով դատախազ կգա ու Սուրեն Պապիկյանին կգամի անարգանքի սյունին, Նիկոլ Փաշինայնի հետ, կասի Արշակունյաց պողոտայի վրա «Ստալիչնի պոլկը» վաճառել եք, դա անարդար է, բայց տա Աստված Հայաստանում հետագայում այլ իշխանությունների պարագայում նման էժանագին շոուներով իշխանությունը չծանրաբեռնի իր աշխատանքը և երկրի համար կարևոր ռազմական հարցերի մասին մտածի․ «Այսօր քննարկումը լինելու է փակ նիստում Զինված ուժերի տիրող իրավիճակի, եղած բացթողումների, զեկույցը, որ պատրաստել եմ այնքան ծավալուն եղավ, կանոնակարգով 5 րոպե ունեի, բայց 20-25 րոպե եղավ, լավ է, որ փակ նիստում է, զերծ կմնանք շոուից։ Նախապես հայտարարվել է, որ Սուրեն Պապիկյանը համազեկուցող է լինելու»,- ասաց նա։