|
Փոխարժեքներ
12 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.52 |
| EUR | ⚊ | € 442.73 |
| RUB | ⚊ | ₽ 4.7114 |
| GBP | ⚊ | £ 502.55 |
| GEL | ⚊ | ₾ 141.52 |
Արմավիրի մարզի Գայ համայնքի՝ «Ժողովուրդ»-ին ահազանգած բնակիչները պատմել են, որ ոչ միայն Գայ, այլեւ հարակից համայնքներում դպրոցի տնօրենները նախակրթարանում սովորող աշակերտների ծնողներին պարտադրում են նախօրոք ցուցակագրվել վճարովի բուտերբրոդների համար: Իսկ երբ երեխան դասերից բացակայում է, ապա բուտերբրոդն ուղարկվում է տուն: Եվ ամեն ծնող ստիպված ամսվա վերջին վճարում է մոտ 3 հազար դրամ:
«Մեկ-մեկ բուտերբրոդները փոխարինում են, գաթա, խաչապուրի կամ էլ բուլկի են տալիս: Նույնիսկ այս տարի՝ ձմռանը, երբ երեխաները չէին գնում դպրոց, տնօրինությունը դրանք ուղարկում էր տուն»,- պատմել է վրդովված քաղաքացին: Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցել է Գայի համայնքապետ Սեյրան Մարկոսյանի հետ. «Դպրոցի տնօրեն Հայկազ Հարությունյանը ծնողներին ընդամենն ասել է, որ կա՛մ դպրոցի բուֆետից երեխաների համար բուլկի գնեն, կա՛մ դպրոցին մոտ խանութներից: Տնօրենն ինքնուրույն ոչինչ չի անի: Չէ՞ որ էրեխեքը չորս-հինգ ժամ դպրոցում են լինում, հո սոված չե՞ն մնալու»:
Շարունակությունը կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում: