կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-27 14:23
Սպորտ

Արայիկ Բաղդադյանն ամփոփեց ըմբշամարտի աշխարհի առաջնությունը

Արայիկ Բաղդադյանն ամփոփեց ըմբշամարտի աշխարհի առաջնությունը

Ազատ ոճի ըմբշամրարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանն այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփեց Բուդապեշոտում անցկացված ըմբշամարտի աշխարհի առաջնության արդյունքները:

 

«Մեր աշխատանքից, ֆեդերացիայի աշխատանքից, մարզիկներից գոհ ենք: Մեր աշխատանքի արդյունքը ստացանք` 11 տարվա դադարից հետո ունենք աշխարհի չեմպիոն, ինչը շատ ուրախալի է: 

 

Ըմբիշների ելույթներից գոհ եմ: Արթուր Առաքելյանը զբաղեցրեց 5-րդ տեղը: Գրիգոր Գրիգորյանը նույնպես լավ մասնակցեց. նա երիտասարդ խոստումնալից մարզիկ է, դեռ իր խոսքը կասի միջազգային ասպարեզում: Միհրան Ջաբուրյանը պարտվեց Եվրոպայի գործող չեմպիոնին: Հրանտ Ենոքյանը ուսի վնասվածք ուներ, ինչը զգացնել տվեց: Ինչ վերաբերում է Մուսա Մուրտազալիևին, չէի ցանկանա ամբողջ մեղքը բարդել մրցավարների վրա: Ճիշտ է, նրանց մեղքի բաժինը կա, բայց Մուսան վերջում պարզապես չդիմացավ: Վերջին հավաքը այդքան էլ լավ չանցկացրեց, քանի որ վնասվածք ուներ:

 

Աշխարհի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը շատ ծանր գոտեմարտեր և հաղթանակներ ունեցավ: Իսկ եզրափակիչում գրագետ գոտեմարտ անցկացրեց և դարձավ աշխարհի չեմպիոն: Դավիթ Սաֆարյանը մեր լիարժեք քաղաքացին է, մեր հավաքականի անդամ, նա 2009-ից մասնակցում է մեր բոլոր հավաքներին և ասել, որ նրա հաղթանակի մեջ մեծ է նրա` ըմբշամարտի ռուսական դպրոց ունենալը, միանշանակ ասել չի կարելի»:

 

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը մինչև տարվա վերջը կմասնացի ևս 3 միջազգային մրցաշարի` Չեչնիայում, Ուկրաինայում և Ռուսաստանում: Դեկտեմբերին էլ կկայանա ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը: