|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ադրբեջանը այն 5 երկրների շարքում է, որոնք 2013-ի առաջին կիսամյակում մեծ ծավալի ուղիղ ներդրումներ են կատարել Վրաստանի տնտեսության մեջ. ըստ Trend-ի` ասվում է Վրաստանի վիճակագրական ծառայության նախնական զեկույցում:
Ըստ փաստաթղթի` այդ ժամանակահատվածում Ադրբեջանը Վրաստանի տնտեսության մեջ 60,5 մլն դոլարի ներդրումներ է կատարել կամ երկրում կատարված ընդհանուր ներդրումների 13,19 տոկոսը:
Հնգյակի առաջին երկիրը Լյուքսեմբուրգն է` 122,5 մլն դոլար, երկրորդը` Նիդերլանդները` 99,9 մլն դոլար, երրորդ եւ հինգերորդ տեղերում են Չինաստանը ու Թուրքիան` համապատասխանաբար, 91,9 մլն եւ 36,9 մլն դոլար: