Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2013-09-09 17:12
Սպորտ

Սերենա Ուիլյամսը` US Open 2013-ի հաղթող

Սերենա Ուիլյամսը` US Open 2013-ի հաղթող

Թենիսի «Մեծ Սաղավարտ»-ի 4 խոշոր մրցաշարերից վերջինում` ԱՄՆ Բաց առաջնությունում հաղթող դարձավ ամերիկուհի Սերենա Ուիլյամսը: Նա եզրափակիչում` 7:5, 6:7 (6), 6:1 հաշվով առավելության հասավ բելառուս Վիկտորյա Ազարենկայի նկատմամբ:

 

Ամերիկուհին  նվաճեց «Մեծ Սաղավարտ»-ի իր 17-րդ գավաթը: Այդ արդյունքով նա հավասարվել է շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին:

 

Համաշխարհային թենիսի պատմության մեջ իրենց նվաճումով Սերենայից առաջ են ընդամենը 3 թենիսիստուհիներ` գերմանուհի Շտեֆի Գրաֆը (22) և երկու ամերիկուհիներ` Քրիս Էվերտը և Մարտինա Նավրատիլովան. երկուսն ել ունեն 18-ական գավաթ:

 

Տղամարդկանց եզրափակիչը կլինի վաղը` սեպտեմբերի 10-ին: Եզրափակիչում են սերբ Նովակ Ջոկովիչը և իսպանացի Ռաֆայել Նադալը: