Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Աշխարհահռչակ ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը հայերեն է սովորում: Այդ մասին տեղեկացնում է Tennisworldusa-ը:
«Դանդաղ տեմպերով ամեն օր հայերեն եմ սովորում: Դա անում եմ, սակայն` ոչ ամեն օր: Սխալ կլինի այդպես ասել: Սովորում եմ դանդաղ տեմպերով` ինչքան ժամանակը թույլ է տալիս: Երեկ Ալեքսիսը պատմում էր, թե ինչպիսին են հայերը, նրանց մշակույթը: Հայերից շատերն ինքնուրույն են, շատ են գործարարները: Այդ փաստը հաճելի է և հետաքրքիր: Ինչպես մի անգամ ասել եմ` ամուսնուս և դստերս գործոնով պայմանավորված, ես ինձ զգում եմ որպես պատվավոր հայ: Բոլոր հայերը, որոնցմ հետ ես շփվում եմ, ասում են` հպարտանում են ինձանով: Իսկապես շատ լավ է նոր և տարբեր մշակույթներ բացահայտելը»,- ասել է Ուիլյամսը:
Հիշեցնենք, որ աշխարհահռչակ թենիսիստուհին ամուսնացած է Reddit սոցիալական ցանցի հիմնադիրի Ալեքսիս Օհանյանի հետ: