Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր աշխարհահռչակ երգիչ Ֆրեդի Մերկուրիի ծննդյան օրն է:
Մերկուրին հայտնի է իր կենդանի համերգներով, որոնք անցկացվում էին համալիրներում` ողջ աշխարհից ժամանած հանդիսատեսի համար: Նա հեղինակել է բազմաթիվ երգեր, ինչպիսիք են "Bohemian Rhapsody", "Seven Seas of Rhye", "Killer Queen", "Somebody to Love", "Good Old-Fashioned Lover Boy", "We Are the Champions", "Bicycle Race", "Don't Stop Me Now", "Crazy Little Thing Called Love" եւ "Play the Game" երգերը, որոնք ընդգրկվել են Queen's Greatest Hits ալբոմի մեջ:
1986 թվականին բրիտանական մամուլը լուրեր տարածեց, որ Մերկուրիի մոտ ՁԻԱՀ է հայտնաբերվել: 1991 թվականի նոյեմբերի 22-ին Մերկուրին հայտարարություն գրեց, որում ասված էր. «Հետեւելով մամուլում մեծ տարածում գտած հայտարարություններին` իմ հիվանդության մասին, հայտարարում եմ, որ ինձ մոտ հայտնաբերվել է ՁԻԱՀ: Ես ցանկանում էի այս տեղեկությունը գաղտնի պահել, սակայն ժամանակը եկել է, որ կոչ անեմ իմ ընկերներին եւ երկրպագուներին` միանալ ինձ, իմ բժիշկներին եւ բոլորին` այս չարաբաստիկ հիվանդության դեմ պայքարելու համար»:
Այս հայտարարությունից մոտ 24 ժամ անց աշխարհը կորցնում է լավագույն երգիչներից մեկին: Մերկուրին 45 տարեկան էր: