կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-05 15:25
Մշակույթ

Ֆրեդի Մերկուրին 65 տարեկան է

Ֆրեդի Մերկուրին 65 տարեկան է

Google որոնողական ցանցը յուրահատուկ ձեւով է նշում  Queen խմբի հռչակավոր մեներգիչ Ֆրեդի Մերկուրիի ծննդյան 65-ամյակը. մեկնարկային էջում տեղադրված են երգչի նկարները, իսկ սեղմելու դեպքում հնչում է նրա հայտնի երգերից մեկը:

Ֆրեդի Մերկուրին` Ֆարուխ Բալսարան, ծնվել է Զանզիբարում (Աֆրիկա), իրանցիների ընտանիքում: Նրա անունը` Ֆարուխ, դպրոցական ընկերներն են փոխել, դարձրել Ֆրեդի, իսկ ազգանունը ինքն է ընտրել` Մերկուրի, երբ սկսել է բեմ դուրս գալ:

Երգիչը մահացել է թոքաբորբից, որը զարգացել էր ՁԻԱՀ-ի ֆոնին: Մահվանից մեկ օր առաջ նա խոստովանել է, որ արվամոլ է: «Ես, ավելի շատ երկու սեռին պատկանող սիրեկաններ եմ ունեցել, քան Էլիզաբեթ Թեյլորը, բայց իմ կապերը ավարտվել են ոչնչով: Ես կարծես, խժռում ու ոչնչացնում եմ մարդկանց»,- ասել է Մերկուրին:

Նրա կյանքի միակ սերը եղել է դերասանուհի Մերի Օսթինը, որի հետ ապրել է յոթ տարի, եւ որը միակն է, ով գիտի` որտեղ է թաղված Մերկուրին:

Հաջորդ երկուշաբթի Լոնդոնի Savoy հյուրանոցում տեղի կունենա բարեգործական աճուրդ, որին կմասնակցեն ռոք երաժշտության համաշխարհային աստղեր, Մերկուրիի շուրջ 300 ընկերներ և երկրպագուներ։

Ստացված հասույթը կտրվի Mercury Phoenix Trust ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների հիմնադրամին, որը ստեղծվել է 1992թ. Queen խմբի անդամների կողմից: