կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-04 12:35
Արցախ

Քննարկվել է արտերկրում արցախցի բժիշկների վերապատրաստման հարցը

Քննարկվել է արտերկրում արցախցի բժիշկների վերապատրաստման հարցը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 4-ին ընդունել է ամերիկացի հայտնի լյարդաբան, պրոֆեսոր Ռոբերտ Գիշին:


Հանդիպման ընթացքում, որին մասնակցում էին ԼՂՀ առողջապահության նախարար Զոյա Լազարյանը եւ ՀՀ գլխավոր վարակաբան, հանրապետական ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանը, քննարկվել են Արցախում լյարդաբանության զարգացման, լյարդի հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման եւ բուժման հետ կապված հարցեր:


Նախագահ Սահակյանը նշել է բժշկության այս ուղղության նշանակությունը Արցախի համար՝ հավելելով, որ այս գործում խիստ կարեւոր է նաեւ առաջատար երկրների փոխգործակցությունն ու նրանց աջակցությունը: Այս համատեքստում քննարկվել են արտերկրում արցախցի բժիշկների վերապատրաստմանն առնչվող խնդիրներ: