Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքապետարանում անցկացվել է «Համայնքային ծառայողների վերապատրաստման հայեցակարգի» նախագծի քննարկում, որին մասնակցել են Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, ՏԿԶ նախարարության վարչական վերահսկողության և համայնքային ծառայության վարչության պետ Արա Ռոստոմյանը,ԳՄՀԸ խորհրդատու Արմեն Քեշիշյանը, ԳՄՀԸ կողմից ներգրավված փորձագետ Տիգրան Գրիգորյանը, ինչպես նաև աշխատանքային խմբի մեջ ներգրավված նախարարության և տարբեր համայնքապետարանների մի շարք աշխատակիցներ։
Աշխատանքային խումբը ստեղծվել է Գերմանիայի միջազգային զարգացման ընկերության «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ և օժանդակությամբ: 2017թ.-ին նշյալ ծրագրի փորձագիտական և ֆինանսական աջակցությամբ իրականացվել է «Գույքագրման վերլուծություն» և մշակվել «Վերապատրաստման կարիքների գնահատում» հետազոտությունը: Այս աշխատանքներին ուղղակի և գործուն մասնակցություն են ցուցաբերել աշխատանքային խմբի անդամները: Աշխատանքներն իրականացվել են փորձագիտական խմբի կողմից՝ Ուլլա Պուրգայի և Տիգրան Գրիգորյանի փորձագիտական աջակցությամբ, ովքեր և հեղինակել են վերոնշյալ աշխատությունները: Այս աշխատանքների արդյունքները, հաշվետվությունները և դրանցից բխող հետագա քայլերն ու խնդիրները շահագրգիռ կողմերին են ներկայացվել 2017թ.-ի հուլիսի 12-ին Երևանում անցկացված աշխատաժողովին:
ԳՄՀԸ ծրագիրն ընթացիկ տարում աշխատանքային խմբին աջակցում է «Համայնքային ծառայողների վերապատրաստման հայեցակարգը» մշակելու ուղղությամբ: Հայեցակարգի մշակումը նախատեսված է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության տարեկան գործողությունների ծրագրով: Հայեցակարգի մշակմանն ուղղված գործողությունները քննարկվել և հաստատվել են ՏԿԶՆ և ԳՄՀԸ միջև համաձայնցված «2018թ.-ի տարեկան գործողությունների ծրագրով»: Աշխատանքային խմբի մեկնարկային նիստը կայացել էր ՏԿԶՆ-ում 2018թ.-ի մարտի 29-ին: Սիսիանում այսօր անցկացվել է երկրորդ նիստը:
Նիստի ընթացքում ներկայացվել է հայեցակարգի նախագիծը, աշխատանքային խմբի անդամների կողմից արվել են առաջարկություններ, հնչել`դիտողություններ: Համաձայնություն է ձեռք բերվել սեղմ ժամանակահատվածում հայեցակարգի նախագծը վերջնական տեսքի բերելու և գործողությունների հետագա քայլերը նախանշելու ուղղությամբ։