Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը (WADA) լուծարել է Բրազիլիայում գործող «Լադետեք» (LADETEC) հակադոպինգային լաբորատորիան: Այն պետք է դոպինգ ստուգումներ կատարեր Ռիո-2016 Օլիմպիական խաղերում: Սակայն նրա գործունեությունը չի համապատասխանում միջազգային չափանիշներին, նաև համապատասխան տեխնիկական փաստաթղթեր. այդ մասին հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:
LADETEC-ում աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է օգոստոսի 8-ից, լուծարումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 25-ից: Ուստի այն իրավունք չունի դոպինգ ստուգումներ կատարել և WADA-ի անունից գործունեություն ծավալել:
Լուծարման որոշումը ընդունել է WADA-ի գործկոմը` հիմք ընդունելով կարգապահական հանձնաժողովի ներկայացրած եզրակացությունը:
LADETEC հակադոպինգային լաբորատորիան իրավունք ունի իր նկատմամբ կայացրած որոշումը բողոքարկել Լոզանի միջնորդական (արբիտրաժային) դատարան` 21 օրվա ընթացքում:
Լուծարված լաբորատորիան 20 ամսում է կատարել երկու խախտում: