|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Ժողովին մասնակցեցին նախապատրաստական հանձնախմբի անդամներª Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Գերաշնորհ Տ. Օշական արքեպիսկոպոս Չոլոյանը, Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, Գերաշնորհ Տ. Նարեկ արքեպիսկոպոս Ալեմեզյանը և սրբադասման ու ծիսական բարեկարգության հանձնախմբերի անդամներ` Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը, Գերաշնորհ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանը, Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը և Գերաշնորհ Տ. Բաբգեն եպիսկոպոս Չարյանը:
Օգոստոսի 28-ին` չորեքշաբթի, Գարեգին Բ Վեհափառ Հայրապետն ընդունեց ժողովական հայրերին և նրանց փոխանցեց Եպիսկոպոսաց ժողովի գումարման մասին իր պատկերացումներն ու արդյունալից աշխատանքի օրհնությունները:
Երկու օրերի ընթացքում ժողովական Սրբազան Հայրերը քննարկեցին Հայ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովի գումարման թվականի, օրակարգի և ժամանակացույցի հետ կապված հարցեր:
Հայ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա 2013 թ.-ի սեպտեմբեր 24-27-ը Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի օրհնությամբ և ներկայությամբ: