|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հունիսի 6-ից մեկնարկած Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի նիստին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերին ընդառաջ:
Տերունական աղոթքից հետո նիստը բացվել է Ամենայն Հայոց Հայրապետի խոսքով, որից հետո ժողովի հոգևորական և աշխարհական պատգամավորներին ողջունել և 6-րդ ժողովին հաջողություններ է մաղթել Հանրապետության Նախագահը՝ պատրաստակամություն հայտնելով պատասխանել ժողովի մասնակիցներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են եկեղեցի-պետություն հարաբերություններին, Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, Հայաստանի պաշտպանունակությանն ու անվտանգությանը, հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրությանը, հայրենիքի առջև ծառացած սոցիալ-տնտեսական խնդիրներին, Հայաստանում ապաստան գտած սիրիահայերին ցուցաբերվող աջակցությանը, Հայաստան-սփյուռք կապերի առավել ամրապնդմանը: