Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում կանխամտածված սնանկության հատկանիշներ ստեղծելու դեպքի առթիվ 2011թ. հարուցված քրեական գործի շրջանակներում որպես մեղադրյալ է ներգրավվել «Վ.Մ.Գ. Գրուպ» ՓԲ ընկերության տնօրեն Վլադիսլավ Մանգասարյանը. հայտնում է դատախազությունը:
Նախաքննությամբ, մասնավորապես, պարզվել է, որ Վ.Մանգասարյանը, 2009թ. հունիս ամսից փաստացի ղեկավարելով «Արին կապիտալ» ներդրումային ՍՊ ընկերությունը եւ տնօրինելով ընկերության ֆինանսական միջոցները, սեփական շահերից ելնելով, 2010թ. ընթացքում «Արին կապիտալ» ՍՊ ընկերության տնօրեն Է.Եսայանին պարտադրել է կնքել փոխառության պայմանագրեր, «Արին կապիտալ» ՍՊ ընկերության գույքի օտարումից ստացված գումարներից 376 452 000 դրամ գումարն իբրև փոխառություն «Վ.Մ.Գ. Գրուպ» ՓԲ ընկերության միջոցով հանձնել «Արին կապիտալ» ընկերությանը, իսկ հետագայում վերը նշված պայմանագրերի հիման վրա պահանջ ներկայացնել դատարան եւ դատարանի որոշմամբ «Արին կապիտալ» ներդրումային ընկերությունից, որը փաստացի տնօրինվել է Վ.Մանգասարյանի կողմից, հօգուտ «Վ.Մ.Գ. Գրուպ» ՓԲ ընկերության ստացել նշված գումարին համարժեք տարածքներ:
Այս կերպ, նախաքննական մարմնի գնահատմամբ, Վ.Մանգասարյանը «Արին կապիտալ» ՍՊ ընկերությանը պատկանող գույքի' տարածքների օտարումից առաջացած գումարների ծագման աղբյուրը եւ պատկանելությունը խեղաթյուրելու եղանակով օրինականացրել է առանձնապես խոշոր չափի' 376 452 000 դրամ գումարի' հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները:
Բացի այդ` քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Վ.Մանգասարյանը 2005-2006թթ. ընթացքում Ա.Հովհաննիսյանի եւ նրա ամուսնու` Ս.Դոնաթելի վտահությունը չարաշահելու եղանակով, հափշտակել է առանձնապես խոշոր չափերի` 104 000 ԱՄՆ դոլար գումար:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Վ.Մանգասարյանին 2013թ. մարտի 16-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2013թ. մարտի 17-ի որոշմամբ Վ.Մանգասարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: