Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Խորհրդային տարիներից մենք ժառանգել էինք շատ մեծ գիտական տնտեսություն` մեծ քանակությամբ գիտահետազոտական ինստիտուտներ,ակադեմիայի զարգացած համակարգ,այն ժամանակ մենք ունեինք 3 0հազար գիտնականներ և ֆինանսավորմամբ զբաղեցնում էինք առաջին տեղերից մեկը աշխարհում: Բայց այսօր պատկերը հակառակն է»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ ԳԱԱ անդամ թղթակից Արթուր Իշխանյանը:
Նա իր խոսքում նշեց,որ այսօր մեր գիտությունը ֆինանսավորմամբ զգալիորեն զիջում է աշխարհի միջին մակարդակին. մեծ քանակությամբ ճյուղային գիտահետազոտական ինստիտուտներ վերացել են կամ մատնված են պարապության:
«Կան շատ անհանգստացնուղ խնդիրներ, բայց ամենակարևորն այն է, որ մեր գիտությունը սարսափելի ծերացել է»,- ասաց նա և պարզաբանեց, որ նախկին 30 հազար գիտնականի փոխարեն հիմա Հայաստանում կա ընդամենը 4 հազար գիտնական: Նրանց միջին տարիքը հատում է 60-ի,իսկ միջին տարիքի գիտնականներ համարյա չկան:Ա. Իշխանյանի խոսքերով` այսօր գործող գիտնականների մեծ մասը արդեն 60-ն անց են, հետևաբար մի քանի տարի անց, երբ ավագ սերունդը անցնի թոշակի Հայաստանին կսպառնա մշակութային աղետ:
Ա. Իշխանյանը հայտնեց, որ մեր ներկայիս գիտնականները, իրենց արդյունավետությամբ, աշխարհում զբաղեցնում են առաջին տեղերից մեկը: Այս պնդումը, նրա հավաստմամբ, փաստված է բազմաթիվ ուսումնասիրություններով« մասնավորապես` ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցով և այլնով:
«Մեր երկրում գիտությունը 20 տարի անտեսված է, երկրի կողմից վերաբերմունքը գիտության նկատմամբ եղել է վատթարագույնը: Հայաստանը այն պետություններից է, որը հայտարարել է, թե գիտությունը իր համար հանդիսանում է գերակա ուղղություն, մինչդեռ գիտնականների միջին աշխատավարձը կազմում է 50 հազար դրամ»,- ասաց գիտնականը:
Վերջում նա ավելացրեց, որ երիտասարդ գիտնականներին նախագահի կողմից տրամադրել է 100 մլն դրամ գումար, ևս 100 մլն դրամ տրամադրել է վարչապետը,սակայն,երբ հաշվարկ են կատարում, ստացվում է, որ այդ 200 մլն դրամը չնչին գումար է: