|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
ՀՀ ֆինանսների նախարարությունը, ի կատարումն ՀՀ վարչապետի հանձնարարականի, ամփոփել է խոշոր կազմակերպությունների` պարտադիր արտաքին աուդիտ անցնելու գործընթացի արդյունքները 2013թ. հուլիսի 1-ի դրությամբ:
Ըստ այդմ` 941 խոշոր կազմակերպություններից աուդիտի են ենթարկվել 630-ը: 427 կազմակերպության տրվել է դրական եզրակացություն: 203 կազմակերպություն չի ստացել դրական կարծիք արտահայտող եզրակացություն: 311 կազմակերպությունում աուդիտ չի անցկացվել:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Լիանա Հունանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ձեռնպահ մնաց ներկայացնել աուդիտ չանցած կազմակերպությունների անունները` նշելով, որ կան ընկերություններ, որոնք դեռ աուդիտի փուլում են գտնվում: Նշենք, սակայն, որ օրենքի նախատեսված կարգով աուդիտ անցնելու վերջնաժամկետը հուլիսի 1-ն է:
Հարցին` արդյո՞ք պատասխանատվության չեն ենթարկվելու այդ կազմակերպությունները, փոխնախարարը պատասխանեց, որ օրենքը պատիժ չի նախատեսում: Նա նաև նշեց, որ այսուհետ այն ընկերություններին, որոնք դրական եզրակացություններ չեն ստացել, արգելվելու է մասնակցել պետական գնումներին:
Նշենք, որ խոշոր են համարվում այն կազմակերպությունները, որոնց հաշվետու տարվա գործունեությունից հասույթը կամ հաշվեկշռային արժեքը հաշվետու տարվա վերջի դրությամբ գերազանցում է մեկ միլիարդ դրամը: