Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երեւանում իրավիճակը թեժ է, ընդդեմ տրանսպորտի թանկացման մանր ընդվզումները վերածվում են հասարակական բողոքի մեծ ալիքի: Այսօր արդեն բողոքի գործողությունների արդյունքում մի քանի բախումներ են գրանցվել Երեւանի քաղաքապետարանի առջեւ, բերման են ենթարկվել ակտիվիստներ: Ոստիկանները, ինչպես միշտ, իշխանությանը ժողովրդից պաշտպանելու բնազդով բազմաշերտ պատ են կազմում ու «մահակում» իրենց քսակների դատարկման դեմ պայքարող քաղաքացիներին:
Մարզային տրանսպորտը եւս թանկանում է, մարզերում եւս բողոքի գործողություններ են նախատեսվում:
Բողոքի ցույց էր նաեւ ՀՀ նախագահի նստավայրի մոտ: «Նաիրիտ»-ի աշխատողներն էին բողոքում. աշխատավարձ չեն ստացել արդեն 13 ամիս: Նրանք ստիպված են ամեն ամսվա սկզբում ու վերջում պահանջել աշխատավարձը եւ ստանալ բողոքի գործողություններից հետո միայն: Ստանում են մեկ ամսվա աշխատավարձ ու պատրաստվում հաջորդ ամսվա բողոքին:
Տրանսպորտից զատ, թանկացել է նաեւ առաջին անհրաժեշտության սնունդը: Բողոք է սկսվում նաեւ սննդի թանկացման դեմ: Այսօր հացն արդեն թանկացել է 10 դրամով:
Ամբողջ քաղաքը բողոքի գործողությունների մեջ է: Իսկ երկրի թիվ մեկ եւ երկու պաշտոնյաները` ՀՀ նախագահն ու ԱԺ նախագահը, հանգստի են մեկնել արտասահման, միասին: Ի՞նչ խղճով:
Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ