Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հուլիսի 11-ին հայաստանյան մրցավարական անձնակազմը՝ Անդրանիկ Արսենյանի գլխավորությամբ, սպասարկել է Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի «Ինտեր» Տուրկու (Ֆինլանդիա)-«Վիկինգուր» (Ֆարերյան կղզիներ) հանդիպումը: Խաղն ավարտվել է 0:1 հաշվով եւ հաջորդ փուլ է դուրս եկել ֆարերյան թիմը:
Հանդիպման ընթացքում Հայաստանը ներկայացնող մրցավար Անդրանիկ Արսենյանը երկու 11 մետրանոց է նշանակել երկու թիմերի օգտին: Ֆարերցիները դիպուկ են իրացրել 11 մետրանոցը, իսկ ֆինները վրիպել են:
Նկատի առնելով այն հանգամանքը, որ այդ խաղի հետ կապված սովորականից բարձր՝ մոտ 300 հազար եվրոյի խաղադրույք է կատարվել երկու թիմերի կողմից էլ գոլ խփելու` բուքմեյքերական հարցումում, անկողմնակալ մրցավարության հետ կապված խնդիր է առաջացել, որն էլ պատճառ է հանդիսացել, որպեսզի կասկածներ առաջանան խաղի գլխավոր մրցավար Անդրանիկ Արսենյանի մրցավարության վերաբերյալ:
Այս առթիվ տարբեր ԶԼՄ-ներ դիմել են ՀՖՖ մամուլի քարտուղարություն, որին ՀՖՖ-ն պատասխանել է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան թիվ մեկ շահագրգիռ կողմն է այս հարցի պարզաբանման տեսանկյունից եւ ինքն է հետամուտ լինելու, որ այն պարզաբանվի մինչեւ վերջ, քանի որ առնչվում է հայաստանցի մրցավարի մասնակցությամբ հանդիպմանը: ՀՖՖ մրցավարական բաժնում տեղի են ունեցել դիտումներ եւ մասնագիտական քննարկումներ, սակայն, հաշվի առնելով, որ այս պահին ընթանում է հետաքննություն, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան առայժմ զերծ կմնա գնահատականներից. տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: