|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
LifeNews-ի կողմից հրապարակված` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի լուսանկարը մեծ աղմուկ է բարձրացրել համացանցում:
Օրերս տեղի է ունեցել Պուտինի հանդիպումը Եգիպտոսի ՊՆ ղեկավարի հետ: LifeNews-ի լուսանկարում երևում է, որ ՌԴ նախագահն ամուսնական մատանիով է: Պուտինի` ամուսնալուծված լինելու փաստը շատերին ստիպել է ենթադրություններ անել` հաշվի առնելով այն, որ Սոչիի օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ Ալինա Կաբաևայի մատին նույնպես նկատել են ամուսնական մատանի:

LifeNews-ը, սական, ավելի ուշ պարզաբանել է, որ սխալվել է և արխիվային լուսանկար է տեղադրել: Լուսանկարն արվել է 2013-ին, երբ Պուտինը հանդիպել է Պաղեստինի նախագահի հետ: Ուղղակի այդ երկու հանդիպումները անցել են նույն վայրում, ինչն էլ շփոթմունքի պատճառ է դարձել:
