|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում տեղի է ունեցել խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ Անելկա Գրիգորյանը: Խորհրդի 24 անդամներից նիստին ներկա են եղել 23-ը:
Նիստի օրակարգում ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի անցկացումն էր: Սահմանված ժամկետներում ինքնաառաջադրված միակ թեկնածուն նախորդ 5 տարիներին ռեկտորի պաշտոնը զբաղեցրած ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանն էր, ով ներկայացրել է ակադեմիայի զարգացման հնգամյա ծրագիրը:
Քննարկումից հետո, համաձայն «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ կետի և Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի կանոնադրության, փակ գաղտնի քվեարկության արդյունքում 5 տարի ժամկետով միաձայն ՝ 23 «կողմ» ձայնով, ակադեմիայի ռեկտոր է ընտրվել Արամ Իսաբեկյանը: