|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Aravot.am-ը գրել է.
« «Այն ուժերը, որոնք պաշտպանում են Սահմանադրական փոփոխություն կոչված բլեֆը, ովքեր ասում են, որ մեր պրոբլեմները թաղված են սահմանադրական փոփոխությունների մեջ, նրանք զբաղված են բացահայտ դեմագոգիայով»,- ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը Գագիկ Ծառուկյանի հրավիրած ոչ իշխանական ուժերի խորհրդաժողովում իր ելույթի ժամանակ այսպիսի հայտարարություն արեց:
Ի պատասխան Նաիրա Զոհրաբյանի, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Բոլոր նրանք, ովքեր չեն հասկանում կապը սահմանադրական փոփոխությունների եւ այսօրվա առկա խնդիրների, պարզապես հեռու են իրական քաղաքականությունից:
Աշխարհի փորձը նկատի ունենալով, որ սահմանադրական համակարգային փոփոխություններով են, որ կարողացել են ժողովրդավարություն հաստատել, այդ ամենը մի կողմ թողնելով մենք, աշխարհից կտրված փորձենք ինչ-որ հեծանիվ հորինել, դա նման է Ջիվանու ասածին՝ «Աշխարհից կտրված անգետի համար գետի քարն էլ մեկ է, գոհարն էլ մեկ է»: Հիմա սա թող իրենք լավ հասկանան»:
Ամբողջական հոդվածը՝ այստեղ