Փոխարժեքներ
24 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Ռոք երգիչներ Բեթ Հարթի եւ Ջո Բոնամասայի համատեղ “Seesaw” ալբոմը գրավել է Բիլբորդի Բլյուզի աղյուսակի առաջին տեղը:
Հարթը, ով հայտնի է իր հզոր բլյուզ-ջազային ձայնով, եւ Բոնամասը, ով համարվում է մեր ժամանակների լավագույն կիթառահարը եւ երգահանը, թողարկել են Seesaw ալբոմը մայիսի 21-ին, որում ներառված է 11 երգ: Դրանք Արեթա Ֆրանքլինի, Էթթա Ջեյմսի, Բիլի Հոլիդեյի, Դոնի Հեթաուեյի, Լուսինդա Ուիլիամսի, Բադի Մայլսի, Թինա Թերների, Սլաքուաքսի, Մելոդի Գարդոյի եւ Նինա Սիմոնի երգերի` նոր երանգավորում ստացած տարբերակներն են:
Associated Press-ը զույգի ալբոմը բնորոշել է որպես զգացմունքային եւ կրքոտ: