կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-13 13:16
Առանց Կատեգորիա

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ դատախազի հայտարարությանը

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ դատախազի հայտարարությանը

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի` տարածքային պահանջների վերաբերյալ հայտարարությանը. տեղեկացնում է ադրբեջանական APA գործակալությունը:

 

«Նման բարձր պաշտոն զբաղեցնող անձի արտահայտությունները արտացոլում են Հայաստանի կառավարող շրջանակների դիրքորոշումը Թուրքիայի տարածքային ամբողջականության եւ Թուրքիայի ու Հայաստանի հարաբերությունների վերաբերյալ: Այդ դիրքրոշումը հակասում է Հայաստանի` ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի գլխավորությամբ միջազգային կազմակերպությունների առջեւ ստանձնած պարտավորություններին: Ամեն ոք պետք է լավ յուրացնի, որ ոչ ոք իրավունք չունի Թուրքիայից հողեր պահանջելու»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ

 

Աղվան Հովսեփյանը հուլիսի 5-ին Երեւանում ՀՀ սփյուռքի նախարարության և «Իրավաբանների համահայկական խորհրդաժողովի» կողմից կազմակերպված «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով համաժողովի ժամանակ հայտարարել է, որ Հայ Առաքելական եկեղեցուն պետք է վերադարձվեն Թուրքիայի տարածքում հրաշքով կանգուն մնացած եկեղեցիները և եկեղեցապատկան հողերը, Հայաստանի Հանրապետությունը պետք է ստանա իր կորցրած տարածքները: Բացի այդ, ըստ դատախազի, Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգները պետք է նյութական փոխհատուցում ստանան: Եվ այդ բոլոր ներկայացվող պահանջները, նրա խոսքով, պետք է ունենան իրավական անթերի հիմնավորումներ: