|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ինդոնեզիայի Սումատրա կղզու Մեդան քաղաքի կալանավայրից շուրջ 200 բանտարկյալ է փախուստի դիմել. հայտնում է Channel NewsAsia-ն:
Բանտում էլեկտրաէներգիայի անջատումը, որին հետևել է մի քանի ժամով ջրամատակարարման դադարեցումը, զանգվածային բողոքի ալիք է բարձրացրել, ինչի արդյունքում հանցագործներին հաջողվել է դուրս գալ իրենց խցերից և փախուստի դիմել:
Երկրի իշխանությունները փախուստի դիմած անձանց հստակ թիվը դեռ չեն պարզել: Նշվում է 150-200 կալանավորի մասին, որոնցից 15-ը դատապարտված են ահաբեկչության համար: