կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-11 11:50
Քաղաքական

Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը դեռ գործում է

Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը դեռ գործում է

Պարզվում է` հանրապետականները տեղյակ չեն, որ ընտրությունները վաղուց ավարտվել են: 2013թ. փետրվարի 18-ի ընտրություններում Բյուրականում Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը գործել է գյուղի ատամնաբուժարանում: Ու մինչեւ հիմա շտաբի պաստառը շարունակում է մնալ ատամնաբուժարանի պատին: Գուցե պատրաստվում են արտահերթ ընտրությունների՞:

 

Նախընտրական քարոզարշավի ժամանակ որ թեկնածուն որտեղ ասես իր նախընտրական պաստառն է փակցնում, իսկ ընտրություններից հետո շատ դեպքերում մոռանում են կամ զլանում մաքրել պատերն ու սյուները իրենցից: Հիմնականում սա բնորոշ է իշխող ուժին. հավանաբար, ուզում են մարդկանց մշտապես պարտադրել իրենց ներկայությունն ու հզորությունը: Օրինակ` Երեւանում` Քանաքեռի զորամասի դիմաց, դեռեւս խորհրդարանական ընտրություններից շարունակում է մնալ ՀՀԿ-ի պաստառը՝ այդ վայրում շտաբ լինելու մասին:

 

Երեւանի ժուռնալիստների տունը ընտրությունների ժամանակ ծառայում է որպես ընտրատեղամաս: Ու պարզվում է՝ մինչեւ հիմա մոռացել են հանել ընտրական տեղամասի գրությունը:

Երեւանի փողոցների մեծ գովազդային վահանակներին ավագանու ընտրության ժամանակ հիմնականում Տարոն Մարգարյանի գովազդն էր: Ընտրություններից հետո  թեեւ այդ վահանակներից հանվել են պաստառները, սակայն որոշ դեպքերում վահանակներին շարունակում է մնալ Տարոն Մարգարյանի՝ արդեն խամրած գույներով գովազդը: