կարևոր
7642 դիտում, 3 շաբաթ առաջ - 2025-11-11 17:21
Հասարակություն

Գյուղացու խնդիրներն անտեսված են․ տարեցտարի կրճատվում են մշակվող ցանքատարածքներն ու անասնագլխաքանակը․ Արման Ղազարյան

Գյուղացու խնդիրներն անտեսված են․ տարեցտարի կրճատվում են մշակվող ցանքատարածքներն ու անասնագլխաքանակը․ Արման Ղազարյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը նախորդ շաբաթ խմբակցության պատգամավորներով  այցելել են Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Վարդենիս խոշորացված համայնքներ։

«Բնակչության հետ հանդիպումների ընթացքում բարձրաձյանվել են  մի շարք չլուծված կոնկրետ խնդիրներ, որոնց մի մասը նոր առաջացած խնդիրներ են»,- ԱԺ-ում հայտարարությունների ժամին ունեցած ելույթում ասաց պատգամավորը։

Նա նշեց, որ երկու համայքներում բացակայում են միջհամայքնային կանոնավոր տրասպորտային ապահովումը. «Բնակիչները  սրա հետևանքով իրենց առօրյա խնդիրները լուծելու համար կատարում են լրացուցիչ ծախսեր»։

Արման Ղազարյանը հայտարարեց, որ Վարդենիսի տարածաշրջանում կենսական կարևոր խնդիր է մնում վարձակալված  խոտհարքների նպատակային և լիրաժեք օգտագործման խնդիրները. «Մասնավորապես,  դրանց մի մասը վերջին տարիներին հայտնվել են ադրբեջանական զինված ուժերի ուղիղ նշանառության տակ, հետևաբար հնարավոր չէ այդ տարածքներն օգտագործել անվտանգային նկատառումներից ելնելով, սակայն գոնե վարձավճարները զիջելու մասով որևէ  լուծում չկա, բնակիչները ստանում են ծանուցագրեր չկատարված վարձավճարները վճարելու պահանջով»։