կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-03 11:50
Իրավական

Իրավունք չունեմ չհավատալու Կիպրոսի դատախազին. ՍԴ նախագահ

Իրավունք չունեմ չհավատալու Կիպրոսի դատախազին. ՍԴ նախագահ

Այսօր ԱԺ-ում Yerkir.am-ը ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանից հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է որևէ մեկի անունով օֆշորային ընկերություն գրանցել` առանց տվյալ անձի համաձայնության կամ լիազորագրի:

 

ՍԴ նախագահը հարցին հրաժարվեց պատասխանել` խորհուրդ տալով դիմել իրավական խորհրդատուներին, նաեւ ընդգծեց, որ այդ հարցը նեղ մասնագիտական է: ՍԴ նախագահը հավելեց, որ թեման չի ուսումնասիրել, հարցին չի կարող պատասխանել: «Ես իրավունք չունեմ կարծիք հայտնել մի բանի մասին, որը չեմ ուսումնասիրել»,- ասաց նա և նշեց, որ պետք է ուսումնասիրել տվյալ երկրի օրենսդրությունը:

 

Yerkir.am-ի դիտարկմանը, որ Կիպրոսի դատախազն արդեն հայտարարել է, որ հնարավոր չէ առանց տվյալ անձի գիտության կամ լիազորագրի օֆշորային ընկերություն գրանցել, հավատո՞ւմ եք Կիպրոսի դատախազի ասածներին, ՍԴ նախագահը պատասխանեց. «Ես իրավունք չունեմ չհավատալու, եթե ասում է: Ինքն ավելի լավ գիտի իրենց օրենսդրությունը, քան ես: Ինչպե՞ս կարող եմ չհավատալ»: