Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ես տեղյակ եմ, որ նման բանակցություններ լինում են, ժամանակ առ ժամանակ' միջկառավարական հանձնաժողովների աշխատանքների ընթացքում, այո'»,- այսօր լրագրողներին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը' պատասխանելով հարցին, թե, որպես էկոնոմիկայի նախարար, տեղյա՞կ է Իրանից գազ ստանալու բանակցություններից:
Աակայն, Նախարարը տեղյակ չէ, թե իրանական կողմն ինչպիսի գին է առաջարկում 1000 խորանարդ մետր գազի համար:
Երբ լրագրողները հիշեցրեցին, որ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը հայտարարում էր, թե Իրանը Հայաստանին գազ կվաճառի 400 դոլարով, սակայն այս պահի դրությամբ 180 դոլարով է վաճառում, Վահրամ Ավանեսյանը նշեց, թե որեւէ հիմք չունի կառավարության անդամին չհավատալու: Հայաստանի Հանրապետությանն էլ Իրանի կողմից, նշեց Վահրամ Ավանեսյանը, փողով որեւէ գազ չի մատակարարվում:
Լրագրողների դիտարկմանը, թե կառավարության նույն անդամը նշում էր, որ Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազը չի թանկացել, բայց երեկ էլ հայտնեց, որ թանկացած է եղել, Վահրամ Ավանեսյանը նշեց, թե արդեն պատասխանեց այդ հարցին: