|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հայաստանում լուրջ խնդիր է երկրորդային անպտղությունը, այն շուրջ 14% է կազմում. այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) գրասենյակի գործադիր ներկայացուցչի տեղակալ Գարիկ Հայրապետյանը:
Նա հավաստիացնում է, որ հղիության ընդհատումը ողջ աշխարհում նպաստում է մայրական մահացությունների աճին: Ըստ Հայրապետյանի` Հայաստանում, բարեբախտաբար, հղիության ընդհատումը մահացության չի հանգեցնում, եւ անգամ վերջին երեք տարիների ընթացքում նվազել են մահացությունները:
«Հայաստանը աշխարհում երրորդ տեղն է գրավում, որ երեխայի սեռի պատճառով հղիության ընդհատում է տեղի ունենում»,- ասաց Հայրապետյանը:
Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդավարության բաժնի պետ Կարինե Կույումջյանը տեղեկացրեց, որ մինչեւ 2010 թ. ծնելիության աճ է արձանագրվել Հայաստանում, իսկ 2011-ից սկսած` ծնելիության մակարդակը սկսել է նվազել:
«2013թ. տվյալներով` նվազել է մինչեւ մեկ տարեկան երեխաների մահացությունը, սակայն աճել է մեծահասակների մահացության թիվը»,-ասաց Կույումջյանը: