|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Հուլիսի երրորդ տասնօրյակում Սեւանա լճի մակարդակը շարունակել է նվազել՝ նախորդ տարվա հուլիսի 22-ին գրանցված նիշից ցածր մնալով 3 սանտիմետրով: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից։
2020 թվականի հուլիսի 22-ին Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 77 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա նույն օրվա 1900 մետր 80 սանտիմետր նիշի դիմաց: Նույն աղբյուրի տվյալներով՝ այս տարվա հունվարի 9-ից մինչեւ հունիսի 22-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 154 միլիոն 785 հազար խորանարդ մետր ջուր: Հունիս-հուլիս ամիսներին ոռոգման նպատակներով Սեւանա լճից բաց է թողնվել 75 միլիոն 524 հազար խորանարդ մետր ջուր: