կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-26 15:52
Մշակույթ

Երբ հայրենիքը չի ընդունում իր նվերը

Երբ հայրենիքը չի ընդունում իր նվերը

Երկնագույնը, սպիտակն ու դեղինը Հայաստանի վաստակավոր նկարիչ Սուրեն Պիպոյանի նկարներից դուրս են գալիս ու պատմում նկարչի անցած ուղու մասին:

 

Սուրեն Պիպոյանը, ինչպես նշում է նրա դուստրը` երգչուհի, երգահան Լիլիթ Պիպոյանը,  շատ հետաքրքիր մարդ էր եւ շատ սրամիտ, իսկ նրա խոսքը համեմված էր աֆորիզմներով:

 

«Հայրս խոլերիկ էր շատ, պայթուցիկ, լավատես: Նա հախուռն էր իր արվեստի փնտրտուքների մեջ էլ: Միայն կյանքի վերջին շրջանում, երբ արդեն զգում ես, որ կյանքդ գնում է դեպի վերջը, սկսեց ըմբոշխնել կյանքը, դրա համար կյանքի վերջին տարիներին նա ավելի լավատես էր: Ասում էր` նկարն այնքան կենդանի պետք է լինի, որ կյանքի զրնգոցը գա այնտեղիս»,- ասաց Լիլիթը:

 

2012-ին լրացել էր Սուրեն Պիպոյանի 90-ամյակը, ինչի կապակցությամբ Լիլիթ Պիպոյանը դիմել էր ՀՀ մշակույթի նախարարություն` պատկերագիրք տպագրելու եւ ցուցահանդես կազմակերպելու համար: Սակայն նախարարությունից մերժում էր ստացել` տարօրինակ մեկնաբանմամբ, ըստ որի` միջոցառումներ իրենք կազմակերպում են, երբ տվյալ արվեստագետի հոբելյանն է լինում, բացի դրանից` 2012-ին թարսի պես զբաղված էին բոլոր ցուցասրահները, քանի որ այդ տարի Երեւանը Գրքի միջազգային մայրաքաղաք էր հռչակվել, եւ առաջին պլանում գիրքն էր:

 

Պիպոյանը նշում է, որ հայրը ողջ կյանքի ընթացքում հայրենանվեր գործ է կատարել, սակայն այսօր, կարծես, հայրենիքը չի ուզում ընդունել այդ նվերը...

 

Ի դեպ, Լ. Պիպոյանը վերջերս Facebook-ում բացել է Սուրեն Պիպոյանի անվամբ էջ, որտեղ տեղադրել է հոր աշխատանքները, իսկ նկարչի կյանքին եւ ստեղծագործություններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ` այստեղ:

 

Լիլիթ Պիպոյանի հետ yerkir.am-ի հարցազրույցի մանրամասները` տեսանյութում:

 

Զրուցեց` Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ