Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հունիսի 27-ին «Փարավոն» համալիրում տեղի ունենալիք հերթական էլիտար հարսանիքին չի մասնակցի Ռոբերտ Քոչարյանը: Այդ օրը տեղի է ունենալու ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանի դստեր և «Բարս» ընկերության տնօրեն Մարինե Չատինյանի որդու հարսանիքը: Մարինե Չատինյանը նաև Քոչարյանների խնամին է. վերջիններիս ավագ որդին նրանց փեսան է՝ աղջկա ամուսինը:
«Պատճառներ ման մի եկեք, Քոչարյանն արտասահմանում է լինելու այդ օրերին, դրա համար չի մասնակցելու»,- «Հրապարակ»-ին ասել են լավատեղյակները: Ի դեպ, սեփական խնամու «օբյեկտում» կազմակերպված այդ հարսանիքին չի մասնակցելու նաև Հովիկ Աբրահամյանը: «Ինքն էլ պաշտոնական այցով Ուկրաինա է մեկնելու, իր դեպքում էլ բան ման մի եկեք»,- հորդորել է նույն աղբյուրը:
Փաստորեն, հարսանիքին մասնակցելու են «յուրայիններով»` Սերժ Սարգսյանը, նրան այլևս դիմավորող ու ճանապարհող Գագիկ Ծառուկյանը, կառավարության անդամները, մոտ հազար մարդ: Ի դեպ, նաև Խաչատուր Սուքիասյանն է հրավիրված: