Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 27-ին Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի որդու՝ Միսակի հարսանիքն ու խնջույքը տեղի կունենա «Ֆլորենս» ռեստորանում:
«Հրավիրված է ողջ քաղաքական էլիտան՝ գործադիր, օրենսդիր, ուժային կառույցների ղեկավարներ, գործընկերներ:
ՀՀԿ-ականների համար հետհամագումարյան հարսանիքը ռելաքսի միջոց կլինի: Խնջույքը հետաքրքիր է նաև իրավապահ համակարգի նախկին և ներկա ղեկավարների հանդիպման իմաստով՝ «ոխերիմ բարեկամները» մի սեղանի շուրջ են հավաքվելու:
Ըստ ամենայնի՝ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հրավիրվածների մեջ չի լինի, պաշտոնանկությունից հետո նա լրիվ հայտնվել է լուսանցքում: Նշենք, որ Աղվան Հովսեփյանը երեք որդի ունի, կրտսերը՝ Արմենը, ԿԲ-ում է աշխատում, Գարեգին Նուշիկյանի դստեր հետ է ամուսնացած:
Ավագ որդին՝ Նարեկը, ԱԱԾ-ում քննիչ է, իսկ ամուսնացող որդին՝ Միսակը, ատամնաբույժ է, ավարտել է Երևանի բժշկական համալսարանը, հետո Գերմանիայի Մայնց քաղաքում՝ կլինօրդինատուրան, ունի ատամնաբուժական կլինիկա»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։