կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-16 10:35
Հասարակություն

Արմեն Սարգսյանը՝ հարսնաքավոր. էլիտար հարսանիք Սուրբ Ղազար կղզում. «Հրապարակ»

Արմեն Սարգսյանը՝ հարսնաքավոր. էլիտար հարսանիք Սուրբ Ղազար կղզում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Օրեր առաջ Սուրբ Ղազար կղզում տեղի է ունեցել Վահան Փափազյանի (ԱԳ նախարար) որդու` Դավիթ Փափազյանի հարսանյաց հանդեսը: Նա «Բիզնես Արմենիա» հիմնադրամի տնօրենն է, որը Սանկտ Պետերբուրգում ներկա էր գտնվել Փաշինյան-Պուտին հանդիպմանը` առաջացնելով ռուսների զարմանքը:

Հարսանիքի քավորը եղել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Հատուկ քավորություն անելու համա՞ր էր Արմեն Սարգսյանը մեկնել Վենետիկ։ «Սարգսյանների եւ Փափազյանների ընտանիքներն ունեն երկար տարիների բարեկամություն՝ Դավիթ Փափազյանի մեծ հայրն ու մայրը նախագահ Արմեն Սարգսյանի ծնողների ընկերներն են եւ միասին` 1946թ. հայրենադարձվել են Հայաստան:  Դավիթ Փափազյանի եւ Ջուլիայի պսակադրությունը, այո, տեղի է ունեցել Սուրբ Ղազար կղզում:

Նույն օրը նախագահը Սբ Ղազարում հանդիպել է Մխիթարյան միաբանության հայրերի հետ` նաեւ»,- մեր հարցին ի պատասխան՝ ասացին նախագահականից»:

Մանրամասները`թերթի այսօրվա համարում: