կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-21 09:04
Հասարակություն

Պաշտոն՝ ազգուտակի համար

Պաշտոն՝ ազգուտակի համար

«ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ու ՀՀ վարչապետ Տիգրան Աարգսյանը վերջերս քննարկել են նոտարական գրասենյակներում նոր նշանակումներ անելու հարցը: Ըստ նույն աղբյուրների՝ գրասենյակներում նշանակվելու են հիմնականում պաշտոնյաների հարազատները, այդ թվում` վարչապետի բարեկամները: 


Աժ ԲՀԿ խմբակցության անդամ, Գագիկ Ծառուկյանի խնամի Մուրադ Գուլոյանի հարազատների անունները ևս նշվում են, որոնք պետք է նոտարական գրասենյակներում պաշտոններ ստանան: 



«Ժողովուրդ»-ը փորձել է Հրայր Թովմասյանից պարզել տեղեկության իսկությունը: Հարցին, թե վերջերս վարչապետի հետ քննարկե՞լ է նոտարական գրասենյակներում նոր նշանակումներ կատարելու հարցը՝ հստակ անվանումներով, նախարարը շատ «կոռեկտ» է պատասխանել. «Զեր գործը չէ, թե ես վարչապետի հետ ինչ եմ քննարկել, և դա բացարձակ իմ լիազորությունն է»: Այս խոսքերից հետո ՀՀ «ամենաքաղաքակիրթ» նախարարն արագ քայլերով հեռացավ: