|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Պաշտոնանկությունների թեման դեռեւս ակտուալ է. քաղաքական կուլիսներում քննարկում են այս կամ այն նախարարի, կառավարությանն առընթեր այս կամ այն մարմնի ղեկավարի հավանական փոփոխության հարցը: Այս ընթացքում շատ խոսվեց նաեւ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի պաշտոնանկության մասին:
Yerkir.am-ի տեղեկություններով` Խաչատրյանի պաշտոնանկության դեպքում մտադրություն կա հարկային եւ մաքսային վարչություններն առանձնացնել եւ, ըստ այդմ, երկու կարեւոր պաշտոն ստեղծել:
Մեր աղբյուրների հաղորդմամբ` այս բաժանումը կարող է կապված լինել նաեւ Երեւանի ավագանու առաջիկա ընտրությունների հետ, եւ չի բացառվում, որ Տարոն Մարգարյանի «քավորին», ով թաղային հեղինակություններից մեկն է, կամ նրա որդուն տրվի մաքսայինի կամ հարկայինի պետի կարեւոր պաշտոնը: