կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-16 10:24
Քաղաքական

Ինչ պաշտոն են պատրաստում Գորիկ Հակոբյանի համար. «ՉԻ»

Ինչ պաշտոն են պատրաստում Գորիկ Հակոբյանի համար. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. «Ինչպես արդեն առիթ ունեցել ենք տեղեկացնելու, փետրվարի 16-իե լրանում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանի պաշտոնավարման ժամկետը։ Եվ չնայած նրան, որ ընդամենը հաշված օրեր են մնացել Հակոբյանի աշխատանքից հեռանալուն, այնուամենայնիվ, այս պահին դեռևս անուններ չեն շրջանառվում։ Դեռևս հստակ չէ, թե ում է պատրաստվում հանձնել ԱԱԾ պետի պաշտոնը Սերժ Սարգսյանը։ Իսկ թե աշխատանքային ի՛նչ ճակատագիր է սպասվում կյանքի մեծ մասը ԱԱԾ-ում անցկացրած Գորիկ Հակոբյանին խոստացել էինք ներկայացնել ընթերցողներին։

«ՉԻ» տեղեկություններով ԱԱԾ նոր պետի նշանակումից հետո Սերժ Սարգսյանի հրամանով ԱԱԾ-ում նոր հաստիք կստեղծվի՝ նախագահի ներկայացուցիչն ԱԱԾ-ում պայմանական անվանումով։ Հենց այս պաշտոնին էլ կնշանակվի Գորիկ Հակոբյանը, որովհետև նրան այդ համակարգից դուրս որևէ մեկը չի էլ պատկերացնում»։

Մանրամասն` սկզբնաղբյուրում