կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-19 09:44
Քաղաքական

Պաշտոն՝ ընկերոջ համար

Պաշտոն՝ ընկերոջ համար

Այս տարվա հունվարի 29-ին Սերժ Սարգսյանը հրամանագիր էր ստորագրել Իտալիայում, Խորվաթիայում, Պորտուգալիայում, Մալթայում և Սլովենիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Կարապետյանին պաշտոնից ազատելու մասին: Նույն օրվա մեկ այլ հրամանագրով Սերժ Սարգսյանը Իտալիայում ՀՀ դեսպան էր նշանակել Սարգիս Ղազարյանին: «Հայկական ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ Ռուբեն Կարապետյանը խիստ վիրավորված է եղել իր պաշտոնանկումից և լքել է հայրենի դիվանագիտական կորպուսը: Բանն այն է, որ Սարգիս Ղազարյանը (ծնված 1978 թվականին, Վանաձորում), ըստ որոշ տեղեկությունների՝ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի ընկերն է: Նորանշանակ դեսպանը Մինասյանի հետ է ուսանել Իտալիայում և 1996 թվականից ի վեր Հայաստանում չի եղել: Դա են վկայում նաև Ղազարյանի կենսագրական տվյալները: Ըստ դիվանագիտական շրջանակների խոսակցությունների՝ Միքայել Մինասյանն անձամբ է այս պաշտոնը դասավորել իր ընկերոջ համար: 

 

Թերթի թղթակիցը երեկ հարց է ուղարկել ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանին՝ ճի՞շտ է, որ Ռուբեն Կարապետյանը խիստ վիրավորված է հեռացել ԱԳՆ-ից, ինչի պատճառը Միքայել Մինասյանի ընկերոջ նշանակումն է Իտալիայի դեսպանի պաշտոնում: Պատասխան, սակայն, այդպես էլ չի ստացվել: