կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-24 15:07
Հասարակություն

Իմ օգնությունը ես կարող եմ ցուցաբերել, եւ դրա համար ինձ պաշտոն պետք չէ. Ռուբեն Վարդանյան

Իմ օգնությունը ես կարող եմ ցուցաբերել, եւ դրա համար ինձ պաշտոն պետք չէ. Ռուբեն Վարդանյան

Հայտնել ենք, որ այսօր Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանը ներկայացրել են «Ավրորա» մրցանակի հավակնորդներին և պատասխանել լրագրողների հարցերին:

Լրագրողները հետաքրքրվեցին Ռուբեն Վարդանյանից` արդյո՞ք իրականությանը համապատասխանում են այն խոսակցությունները, թե նա պատրաստվում է քաղաքականություն մտնել: Նա պատասխանեց, որ ՀՀ քաղաքացի չէ և նման մտադրություններ չունի:

«Ես ՀՀ քաղաքացի չեմ, ես անում եմ Հայաստանի համար այնքան, ինչքան կարողանում եմ: Ես կարծում եմ, որ այն, ինչ անում եմ, ավելի կարևոր է: Ինձ համար դա ավելի կարևոր է, քան քաղաքականություն մտնելը: Ինձ պետք չէ  քաղաքականություն մտնել, իմ օգնությունը ես կարող եմ անել, և դրա համար ինձ պաշտոն պետք չէ»,- հայտարարեց Ռուբեն Վարդանյանը: