կարևոր
2572 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-22 17:31
Քաղաքական

Ոչ թե երկրապահ, այլ իշխանապահ․ Ավետիք Իշխանյան

Ոչ թե երկրապահ, այլ իշխանապահ․ Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ինչպես հայտնի է, Հայաստանը բարձր մակարդակի քաղաքագետ-վերլուծաբանների պակաս չունի՝ Լևոն Խզմալյան, Տիգրան Շիրինյան, Ստեփան Բաբաջանյան, Արման Գրիգորյան, Արա Սեֆիլյան, Ժիրայր Պապյան և ուրիշներ։

Այս կորիֆեյների ֆոնին, ստվերում էր մնացել մեծն Սասուն Խաչատրյանը, ներեցեք՝ Միքայելյանը։ Եվ սա իր վերլուծական մտքի հանճարով, Բերձորի փակման համար մեղադրում է Ռուսաստանին, իրականում հիմարաբար կրկնում այն, ինչ հանձնարարվել է իր ստրկատերի կողմից։ Այս երկրապահ կոչվածը, ժամանակին ստի և կեղծիքի հեղափոխությունն ավելի կարևոր համարեց, քան Արցախի ազատագրումը։ Զարմանալի չէ, որ սա ոչ թե, որպես երկրապահ մասնակցեց պատերազմին, այլ նպաստեց պարտությանը։Այս երևույթի միակ նպատակն իր տղային քաղաքապետ դարձնելն ու սեփական բարեկեցությունն է։ Սա իրականում ոչ թե երկրապահ է, այլ ողորմելի իշխանապահ»։