Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Տասն օր առաջ Երևանում անհայտ կորած 21-ամյա Անուշ Բունիաթյանը գտնվել է. այս մասին տեղեկացնում է աղջկա դասընկերուհիներից մեկը՝ Շուշան Թադևոսյանը՝ գրելով. «Անուշ Բունիաթյանը ողջ և առողջ գտնվել է՝ ձեր բոլորի տարածած ինֆորմացիայի և ոստիկանության համատեղ ջանքերի արդյունքում»:
Yerkir.am-ի հետ զրույցում Շուշանն ասաց, որ «Ֆեյսբուք»-ում աղջկա կորելու մասին տեղեկությունը տարածելուց հետո իրեն մի քանի հոգի զանգահարել և հայտնել է, որ Անուշին տեսել են Ծիծեռնակաբերդի տարածքում, ինչից հետո Շուշանն այս մասին տեղյակ է պահել ոստիկաններին: Թե ուր էր 21-ամյա աղջիկն այս օրերի ընթացքում, դեռևս հայտնի չէ:
Հիշեցնենք, որ 2013 թ. հունիսի 9-ին` ժամը 13.30-ի սահմաններում, Երևանի Վերին Շենգավիթի 11 փողոցի 34 տան բնակչուհի Անուշ Բունիաթյանը տնից դուրս է եկել և անհայտ կորել: