Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2023 թվականի մայիսին անդրադարձել էի առողջապահական համակարգի կադրային սովի մասին՝ հատկապես բժիշկների մասով:
Ըստ ՀՀ առողջապահության նախարարությունttps:// www.moh.am/#1/119 հղման Հայաստանի Հանրապետության մարզերում բժիշկների թափուր հաստիքները կազմում են 339, որոնց մեջ գերակշռում են տեղամասային թերապևտները, մանկաբուժները, ընտանեկան բժիշկները, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգները: ՀՀ առողջապահության նախարարության կողմից հայտարարվեց, որ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում «Բուժական գործ» մասնագիտությամբ սահմանված է 28 նպատակային ուսուցման տեղեր.( https://www.moh.am/#1/6606 )
Այս ամենի վերլուծությունից առաջանում են մի քանի հարցեր։
Ինչպես է նման առողջապահական աղետրը վերականգնվելու։
Ինչպես է որոշվել նպատակային ուսուցման տեղերի քանակը։ Ինչ տրամաբանությամբ են բաշխել տեղերը ըստ մարզերի։
ԵՎ հարցերի հարցը
Այսօր ՀՀ առողջապահության նախարարության կայքում հանդիպեցի մի հայտարարության, որում ասվում էր, որ Գեղարքունիքի մարզում առկա է 55 թափուր բժշկի հաստիք, և ակամայից հիշեցի մամուլի անդրադարձը տրանսֆուզիոլոգիայի կլինիկական օրդինատուրա պետական պատվերով անցնող հայր և աղջկա մասին՝ հայրը ՝ 63 տարեկանում է որոշել անցնել կլինիկական օրդինատուրա, որովհետև իրեն պետք է, և դրա հնարավորությունը կա: ՀՀ առողջապահության նախարարության կայքում տեղադրված է Գեղարքունիքի մարզի պահանջարկը՝ մարզում կա 1 Տրանսֆուզիոլոգի կարիք :
Հարց է առաջանում
Ո՞ր մարզի հաշվին են հայրն ու աղջիկը վերապատրաստվում։
Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ