Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երևանում 10 օր առաջ կորել է 21-ամյա Անուշ Բունիաթյանը:
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ 2013 թ. հունիսի 9-ին` ժամը 13.30-ի սահմաններում, Երևանի Վերին Շենգավիթի 11 փողոցի 34 տան բնակչուհի Անուշ Բունիաթյանը տնից դուրս է եկել և անհայտ կորել: Արտաքին տվյալներն են` հասակը մոտ 160-165 սմ, մազերը՝ երկար, շագանակագույն, նիհարավուն կազմվածքով, շագանակագույն աչքերով, երկարավուն դեմքով, փոքր քթով։ Հագին եղել է շագանակագույն կարճ տաբատ, վարդագույն սպորտային վերնաշապիկ, կարճաթև ծաղկավոր շապիկ և վարդագույն հողաթափ։
Yerkir.am-ի հետ զրույցում Անուշի դասընկերուհի Աննա Մաթևոսյանն ասաց, որ աղջիկը սովորում է Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական ինստիտուտում` անգլերենի բաժնում: Ըստ Աննայի` Անուշը սուսիկ-փուսիկ աղջիկ էր, մելամաղձոտ, անձամբ ոչ ոքի հետ չէր շփվի, եթե դիմացինը չխոսեր: Աննան նշում է նաև, որ, ըստ ամենայնի, Անուշը գրանցված չէ սոցիալական կայքերում, քանի որ իրենք դասընկերներով շփվում են և կիմանային այդ մասին:
Անուշ Բունիաթյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Շենգավիթի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 010-44-02-02, 010-48-02-02, 010-44-42-60, 010-44-20-90 հեռախոսահամարներով: