կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-12 10:05
Իրավական

ՄԻՊ-ը գրություններ է հասցեագրել Ոստիկանություն և Դատախազություն՝ Հրանուշ Խառատյանի, Հարություն ու Արփենիկ Մարությանների գործով

ՄԻՊ-ը գրություններ է հասցեագրել Ոստիկանություն և Դատախազություն՝ Հրանուշ Խառատյանի, Հարություն ու Արփենիկ Մարությանների գործով
Մարդու իրավունքների պաշտպանին են դիմել Հրանուշ Խառատյանը և Հարություն Մարությանը: Նրանք տեղեկացրել են, որ իրենց, ինչպես նաև Հարություն Մարությանի դստեր՝ Արփենիկ Մարությանի նկատմամբ հրապարակային հնչել են իրենց կյանքի համար վտանգավոր բռնության իրական սպառնալիքներ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվել են հարցի առնչությամբ նաև հանցագործության մասին Հրանուշ Խառատյանի հրապարակած և իրավապահ մարմիններին ուղարկված հաղորդումը. այս մասին հայտնում են ՄԻՊ-ից։
 
Մարդու իրավունքների պաշտպանն ի գիտություն է ընդունել հանցագործության մասին հաղորդման կապակցությամբ Դատախազության պարզաբանումն առ այն, որ հաղորդումն ուղարկվել է Ոստիկանություն:
 
Հաղորդման քննարկման հարցի հետ կապված՝ Մարդու իրավունքների պաշտպանը գրություններ է հասցեագրել ՀՀ դատախազություն և ՀՀ ոստիկանություն: