|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հանդիպմանը ներկա խորհրդարանականներն ընդգծել են միջազգային գործընթացներում Լեռնային Ղարաբաղի ընդգրկման կարևորությունը՝ որպես հիմնահարցի կարգավորման և տարածաշրջանում խաղաղության հաստատման կարևորագույն գործոն:
Նույն օրը Կարեն Միրզոյանը հանդիպում է ունեցել ֆրանսիական քաղաքագիտական շրջանակների ներկայացուցիչների հետ: «Պետականաշինությունը միջազգային ճանաչման բացակայության պայմաններում. Լեռնային Ղարաբաղի օրինակը» խորագրի ներքո կայացած հանդիպման ընթացքում ԼՂՀ ԱԳ նախարարը խոսել է Ադրբեջանի և Ղարաբաղի միջև հակամարտության, Արցախի ներկա իրավիճակի, խնդիրների, ձեռքբերումների մասին: Կարեն Միրզոյանը պատասխանել է ներկաների հարցերին:
Այցի շրջանակներում ԼՂՀ ԱԳ նախարարը հանդիպել է նաև Ֆրանսիայի հայ մամուլի ներկայացուցիչների հետ, հարցազրույցներ տվել ֆրանսիական լրատվամիջոցներին, այդ թվում` նաև France 24 հեռուստաընկերությանը: