|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ «X գրուպ» ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանին պատկանող «Արաքս» թռչնաֆաբրիկայի աշխատակիցները 50 հազար ԱՄՆ դոլարի հավկիթ են գողացել: Ավելին, կան կալանավորվածներ:
Սա նույն Խաչիկ Խաչատրյանն է, նշում է թերթը, որը, «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողի ոչ այնքան ցանկալի հարցին ի պատասխան, վիրավորել էր՝ ասելով «պրաստիտուտկա» և մի բան էլ վազել դատարան՝ օրաթերթից պահանջելու 6 մլն 200 հազար դրամ:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից ձվերի գողության մասին «Ժողովուրդ»-ի տեղեկությունը հաստատել են: Պարզվում է՝ այս տարվա ապրիլի 4-ին թռչնաֆաբրիկայի տնօրեն Գ. Մակարյանը հաղորդում է տվել Վաղարշապատի ոստիկանության բաժանմունք հավկիթի գողության մասին:
«Ձվերի Խաչիկի» աշխատակիցները ֆաբրիկայից գողացել են 890 արկղ հավկիթ: Այս գործով կալանավորված է հինգ մարդ, որից մեկը ստորագրությամբ ազատ է արձակվել: Թե էլ ինչեր կբացահայտի քննությունը, դեռ պարզ չէ: