|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ցանկանում է 2015 թվականին Հայաստան այցելել` մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին. տեղեկացնում է Regnum-ը` վկայակոչելով թուրքական Zaman օրաթերթը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Հռոմի պապն ընդունել էր Հայ կաթոլիկների առաջնորդի ղեկավարած պատվիրակությանը եւ ասել, որ Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր: Դրան ի պատասխան հունիսի 8-ին Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել` նշելով. «Հռոմի պապից պահանջվում է աջակցել խաղաղությանն ամբողջ աշխարհում, այլ ոչ թե պատմության վիճելի թեմաներ բարձրացնել»: Անկարայում Վատիկանի դեսպան Անտոնիո Լուչիբելոն հունիսի 8-ին կանչվել է ԱԳՆ եւ այնտեղ լսել է, որ Հռոմի պապի ասածներն «անընդունելի են», եւ Վատիկանը պետք է խուսափի քայլերից, որոնք վնաս կհասցնեն երկկողմ հարաբերություններին:
Թուրքիայի իշխանություններն առայժմ չեն քննարկում` այդ հայտարարությունների ֆոնին չեղյալ չե՞ն համարի Հռոմի պապի այցը Ստամբուլ. ավանդաբար Հռոմի կաթոլիկ եկեղեցու նորընտիր առաջնորդներն այցելում են Թուրքիայում Հունական ուղղափառ եկեղեցու պատրիարքություն: