Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԱԺ-ում 2012թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ, լրագրողների խնդրանքով, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն անդրադարձել էր ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանի հայտնի հայտարարությանը եւ «ցավ հայտնել, որ ԱԺ-ում ինտելեկտուալ պատգամավորներից մեկը ուժի դիրքերից է խոսում»: «Դեռ տասներկու տարի առաջ, երբ ոչ ոք ինձ չէր սատարում, ես իմ ընտրատարածքում այնքան ձայն եմ հավաքել, որ ինքը ընդհանրապես որեւէ ընտրատարածքում այդքան ձայն երբեւէ հավաքե՞լ է, թե՞ ոչ»,- հայտարարել էր Հրայր Թովմասյանը:
Այսօր ԱԺ-ում Վահան Հովհաննիսյանն անդրադարձավ Հրայր Թովմասյանի այդ հայտարարությանը: «Բա Հանրապետական չէիր տասներկու տարի առաջ, կհավաքեիր... Նորմալ իրավաբան տղա էիր, գնացել էիր, ինքնուրույն քո ուժերով մասնակցում էիր, իհարկե, կարող է եւ հավաքեիր: Այն ժամանակ քեզ չէին ծեծի դալանում: Իսկ հիմա տեսնեմ` եթե նախագահի ամբողջ ուժը, ամբողջ պետական ապարատը ձեզ չպաշտպանի, տեսնեմ` ո՞նց եք ձայն հավաքելու»,- նշեց Հովհաննիսյանը:
Դիտարկմանը, թե արդարադատության նախարարը նաեւ ցավ է հայտնել, որ ԱԺ ինտելեկտուալ պատգամավորներից մեկը ուժի դիրքերից է խոսում, ՀՅԴ-ական պատգամավորն ընդգծեց, որ եթե Թովմասյանը ենթադրում է, որ իր այդ ելույթը ուժի դիրքերից խոսել էր, դա նախարարի մասին բավականին բան է ասում: «Ուժի դիրքերից խոսում են հենց իրենք: Օրինակ` Հրայր Թովմասյանը, երբ իրեն բնորոշ հանգիստ, հանդարտ ոճով, որը շատ լավ ոճ է երեւի Շվեյցարիայում, ասում է` դե, նորմալ ա ամեն ինչ, բոլոր տեղերում էլ այսպես ա, ամեն տեղ էլ ընդդիմությունն ասում է` այլեւս այսպես հնարավոր չէ, ամեն տեղ էլ այսպես ա… Եղբա'յր, ամեն տեղ էլ այդպես է, այո', Գերմանիայում էլ, Ֆանսիայում էլ, բայց Գերմանիայից, Ֆրանսիայից չի փախչում ժողովուրդը, քեզնից փախչում է: Տարբերությունն այդքան է ընդամենը: Դրա համար մենք բորբոքվում ենք ու ստիպված են խոսել, իրենց լեզվով ասած «ուժի դիրքերից»,-հայտարարեց Հովհաննիսյանը: