կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-07 18:40
Մշակույթ

Լուրջ բան չկա, բարեւներս բոլորին. Ազատ Գասպարյան

Լուրջ բան չկա, բարեւներս բոլորին. Ազատ Գասպարյան

Թատերագիր Լեւոն Մութաֆյանը Facebook-յան իր էջում գրել է. «ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՍՍՀ պետական մրցանակի դափնեկիր ԱԶԱՏ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ հիվանդանոցում է... Մաղթում եմ առողջություն իմ լավ ընկերոջը, ուժ և կորով: (Մեր լրատվամիջոցները չեն գրում այս մասին... Դե, Ազատ Գասպարյանը ոչ Միհրան Ծառուկյանն է, ոչ Լիլիթ Հովհաննիսյանը կամ Սիլվա Հակոբյանը, որպեսզի անմիջապես գրեին, արձագանքեին, տաղանդավոր դերասանին ապաքինում ցանկանային...)»:

 

Yerkir.am-ի հետ զրույցում Ազատ Գասպարյանը նշեց, որ ոչ մի լուրջ բան չկա, գնացել էր հիվանդանոց` հետազոտվելու: «Վաղուց չէի հետազոտվել եւ արդեն ժամանակն էր` «ոտքից գլուխ» հետազոտվելու: Բարեւներս բոլորին»,- ասաց դերասանը:

 

Հ. Գ. Պարո'ն Մութաֆյան, սխալվում եք, մեզ համար Ազատ Գասպարյանը Ազատ Գասպարյանն է, իսկ մյուսներին` Լիլիթ Հովհաննիսյանին, Միհրան Ծառուկյանին, Սիլվա Հակոբյանին` «հարգանքներիս հավաստիքը»:

 

Կ.Հ.