|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
«Պառլամենտ» ՀՔԱ-ն «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցում, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների մասնակցությամբ, ասուլիս էր կազմակերպել, որի նպատակը, ըստ տարածված հայտարարության, իշխանություններին իրազեկելն էր, որ Հայաստանը միայն Երևանը չէ, և հարկավոր է անհրաժեշտ ուշադրություն դարձել ՀՀ մարզերին ու քաղաքներին:
Ասուլիսի գլխավոր բանախոսն էր Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը: Նա ներկաներին պատմեց Հրազդանի քաղաքապետի ընտրությունների, քաղաքում կատարված բարեկարգումների մասին:
Ըստ նրա՝ Հրազդանը հանրապետության ամենաքաղաքականացված քաղաքն է: Բացի այդ` այնտեղ քաղաքաշինությունը ծաղկման փուլում է, բոլոր երկրորդական և գլխավոր ճանապարհներն ասֆալտապատված են, բազմաբնակարան շենքերի տանիքների մեծ մասը նորոգված, աղբահանման տնտեսությունը լավ վիճակում և այլն...
Թե որքանով հաջողվեց քաղաքապետին իշխանություններին իրազեկել, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ՀՀ մարզերին և քաղաքներին՝ դիտեք տեսանյութում:
Ի դեպ, ամսագրի շապիկին հայտնվելու համար Հրազդանի քաղաքապետն արժանացավ պատվոգրի: Հունիս ամսվա համարի դեմքի՝ Արամ Դանելիանի պատկերով տորթն էլ վերապահվեց կտրել հենց իրեն՝ քաղաքապետին: